211652_close_icon
views-count1035 դիտում article-date 14:00 19-09-2014

«Մեծ Սաղավարտ 2014» Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պոնոմարյովի հետ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող մրցաշարում մեկ օրյա հանգստից հետո կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ռուսլան Պոնոմարյովի հետ: Մյուս խաղատախտակի շուրջ Վիշվանաթան Անանդիը հաղթանակ է տարել Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի նկատմամաբ: Խաղացված 4 տուրից հետո՝ Անանդ – 10 Արոնյան – 6 Պոնոմարյով – 4 Վալյեխո – 1 Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի հետ: Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00:

Նմանատիպ նյութեր