211652_close_icon
views-count1367 դիտում article-date 15:17 19-09-2014

Բրիտանացին աճեցրել է աշխարհի խոշորագույն սոխագլուխը

Աշխարհի ամենածանր սոխագլխի քաշը կազմում է գրեթե 8.5 կիլոգրամ, որով և նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Metro-ն: Այն անգլիական Լեստերշիր կոմսությունում աճեցրել է այգեպան Թոնի Գլովերը: Դրա համար պահանջվել է գրեթե մեկ տարի: Տղամարդն այն աճեցրել է ջերմոցում, ուր մշտապես պահպանվել է խոնավություն, իսկ օդը հագեցվել է ազոտով: Բացի այդ, ջերմոցում տեղադրված են եղել հատուկ լամպեր, որոնք արևի լույսի տպավորություն են ստեղծել: Հայտնի չէ, թե Գլովերն ինչ է անելու իր աճեցրած սոխագլխի հետ: Համանման նախկին ռեկորդը պատկանել է Մեծ Բրիտանիայի բնակչին: 2012 թվականին Փիթեր Գլեյզբրուքին հաջողվել է աճեցնել 8.2 կիլոգրամանոց սոխագլուխ:

Նմանատիպ նյութեր