211652_close_icon
views-count12203 դիտում article-date 14:26 19-09-2014

Արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել

Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ», չեն համապատսխանում իրականությանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Սակայն նա հաստատեց տեղեկությունը, որ Վահե Ղուկասյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով»,- ավելացրեց Գոռ Ղչելյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության համար:

Նմանատիպ նյութեր