211652_close_icon
views-count7876 դիտում article-date 14:42 19-09-2014

Գրանդ փիղը վիրահատվել է և արդեն ուշքի է եկել. ֆոտոշարք, տեսանյութ

Թբիլիսիում բարդ վիրահատության ենթարկված Գրանդ փիղն արդեն ուշքի է եկել: Գրանդի կոտրված ժանիքը հեռացնելու համար Թբիլիսի էր ժամանել հայտնի ատամնաբույժ Պիտեր Կերտեսը: Հեռացվել են նաև Գրանդի ատամնաքարերը: Երկրորդ ժանիքը, որը պետք է նույնպես հեռացվեր, չի հաջողվել հեռացնել: Այն կհեռացվի 6 ամիս անց: Հիշեցնենք, որ 6 տոննա քաշ ունեցող Գրանդ փիղը Թբիլիսի է տեղափոխվել այս տարվա հունիսին՝ Երևանի և Թբիլիսիի կենդանաբական այգիների ղերավարությունների փոխհամաձայնությամբ, քանի որ թբիլիսյան Մալկա էգ փղին փեսացու էր հարկավոր, իսկ նրա 6 տարեկան ձագը՝ Բունկան, Երևան է տեղափոխվել Գրանդի փոխարեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր