211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:21 19-09-2014

Վրաստանը փորձում է Արևմուտքի հետ այնպես համագործակցել, որ չհանդիպի Ռուսաստանի դիմադրությանը. Աբաշիձե

Վրաստանի իշխանությունները փորձում են Արևմուտքի երկրների հետ այնպես համագործակցել, որպեսզի Ռուսաստանի կողմից դիմակայության չհանդիպեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է News Georgia գործակալությունը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատի միջազգային գործերով հանձնաժողովը միաձայն պաշտպանեց «Ուկրաինայի ազատության աջակցման մասին արձանագրության մասին» երկկուսակցական օրինագիծը, որը կոչ է անում ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները և Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու ԱՄՆ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակ տալ: Որպեսզի փաստաթուղթն օրինական ուժի մեջմտնի, հարկավոր է, որպեսզի այն ստորագրեն ԱՄՆ նախագահը և Կոնգրեսի 2 պալատները:

Նմանատիպ նյութեր