211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:09 19-09-2014

Դավութօղլուն Բաքվում հանդիպել է Ալիևին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամանել է Բաքու: Այսօր նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի է մասնակցել, որի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին, մինչև հասնեն նրան, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի ենթակայության տակ: Դավութօղլուն նաև հայտարարել է, թե Թուրքիան խստորեն կարձագանքի Ադրբեջանի հասցեին հնչեցվող յուրաքանչյուր քննադատությանը: «Ադրբեջանին ծառայել՝ նշանակում է ծառայել Թուրքիային և հակառակը»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Նմանատիպ նյութեր