211652_close_icon
views-count888 դիտում article-date 15:38 19-09-2014

Զենք-զինամթերք՝ Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ

Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթների մեջ դրված «Կալաշնիկով» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտակալի, ինքնաձիգի երկու փամփշտակալ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, մյուսում` 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, «ՌԳԴ» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր