211652_close_icon
views-count1131 դիտում article-date 14:34 19-09-2014

Դ.Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ ընդլայնվելու են Շոտլանդիայի լիազորությունները, որը երեկ հանրաքվեի արդյունքներով մնալու է Միացյալ թագավորության կազմում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում, որտեղ մասնավորապես նշված է. «Նրանց համար, ովքեր Շոտլանդիայում թերահավատորեն են մոտենում սահմանադրական խոստումներին, ինձ թույլ տվեք ասել հետևյալը. առաջադրանքը (լիազորությունների ընդլայնում) դրվել է գործող կառավարության առջև, այն կընդունի հաջորդ խորհրդարանը (խորհրդարանի նոր կազմը կձևավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով)»: Քեմերոնն ընդգծել է, որ իր կառավարությունը կատարելու հարկերի, բյուջետային ծախսերի ու սոցիալական ապահովման ոլորտներում Շոտլանդիայի կառավարությանը լիազորություններ շնորհելու մասին իր պարտավորվածությունը: Նա նշել է, որ միանգամայն ճիշտ է, որ նոր և արդարացի կարգավորումը Շոտլանդիայի համար պետք է ընդլայնվի նաև Միացյալ Թագավորության մյուս հատվածներում:

Նմանատիպ նյութեր