211652_close_icon
views-count957 դիտում article-date 12:27 19-09-2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ: «Դուք որպես լրագրող և խմբագիր մեծ ավանդ ունեք հայ լրագրության զարգացման գործում: Ձեր ղեկավարած «Գոլոս Արմենիի» թերթը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կարևոր մասնակիցն ու բաղկացուցիչն է: «Գոլոս Արմենիին», լինելով մեր ռուսալեզու մամուլի առաջատարներից մեկը, ունի լրացուցիչ առաքելություն նաև արտերկրում ռուսալեզու ընթերցողներին ներկայացնելու հայաստանյան իրականությունը, նրա խնդիրներն ու դիրքորոշումները: Այդ առաքելությունը ևս Դուք կատարում եք բարեխղճորեն և մասնագիտական բարձր մակարդակով: Կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր