211652_close_icon
views-count815 դիտում article-date 13:51 19-09-2014

ԱՄՆ-ը Ուկրաինային հատկացնելու է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի կողմից ընդլայնվելու է անվտանգության ապահովման հարցում Ուկրաինային օգնելը. «ԱՄՆ-ի նախագահը վստահեցրել է, որ մենք ունենք ոչ միայն հավատարիմ անձնական ընկեր, այլև` ընկեր ԱՄՆ-ի ժողովրդի տեսքով: Ամերիկան ներկայումս Ուկրաինայի ժողովրդի հետ է»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի ամերիկյան այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային 53 միլիոն դոլար հատկացնելու մասին, որոնցից 46 միլիոն դոլարն ուղղվելու է երկրի զինված ուժերի աջակցմանն ու անվտանգության ապահովմանը: Մնացյալ 7 միլիոն դոլարը կհատկացվի հումանիտար կազմակերպություններին` օգնելու համար Դոնբասի հակամարտության հետևանքով տուժածներին: Պորոշենկոն չի մանրամասնել, թե ով է հատկացնելու ֆինանսական երաշխիքը:

Նմանատիպ նյութեր