211652_close_icon
views-count875 դիտում article-date 13:27 19-09-2014

ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել սիրիացի ապստամբներին օգնելու պլանը

Lemta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները հավանության են արժանացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում սիրիացի ապստամբներին օգնելու պլանը: Բարաք Օբաման այս մասին հայտարարել է Սենատում՝ քվեարկությունից հետո,: Ըստ Օբամայի` պլանը նախատեսում է սիրիական չափավոր ընդդիմության համար սպառազինության տրամադրում ու վարժանքների անցկացում: Օբաման ընդգծել է, որ այդ պլանին ցուցաբերված հզոր աջակցությունը վկայում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները միասնական են «Իսլամական պետության» դեմ դիմակայությունում: ՀԻշեցնենք, որ սպտեմբերի 11-ին բարաք Օբաման իսլամիստների դեմ պայքարի համար նոր ռազմավարություն էր ներկայացրել:

Նմանատիպ նյութեր