211652_close_icon
views-count5256 դիտում article-date 12:20 19-09-2014

Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել` պատիժը կրելու համար: Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ և, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգների, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ: Ամենայն հավանականությամբ, ՔԿՀ ղեկավարությունը «գլուխն ազատելու» համար խնդրել է երևանյան վերադասին` Վահե Ղուկասյանին, «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր