211652_close_icon
views-count838 դիտում article-date 10:54 19-09-2014

Արևմուտքը չեղյալ հայտարարեց Իրանի դեմ կիրառվող ևս 1 պատժամիջոց

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Իրանի Կենտրոնական բանկի ակտիվներից մեկի ապասառեցման մասին: Այս մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը: Ինչպես հայտնի է դարձել, պատժամիջոցը չեղյալ է հայտարարվել, քանի որ բավականաչափ փաստեր չեն եղել, որոնք կապացուցեին, որ Իրանի Կենտրոնական բանկը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային զենքի մշակման ծրագրին: Մեղադրանքը ներկայացվել էր Իրանի Կենտրոնական բանկին 2012 թվականի հունվարին Եվրամիության անդամ պետություններից մեկի ցուցմունքների հիման վրա, սակայն դատարանը հայտարարել էր, որ պարտավոր է խիստ գաղտնի պահել տվյալ պետության անունը:

Նմանատիպ նյութեր