211652_close_icon
views-count894 դիտում article-date 10:31 19-09-2014

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 14:00-ն դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 7, 7/1 բազմաբնակարան շենքերի եւ տարբեր նշանակության թվով 15 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր