211652_close_icon
views-count2121 դիտում article-date 09:17 19-09-2014

Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռևս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամի չափով։ «Իսկ ահա այս անգամ` սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամ գումարով»։

Նմանատիպ նյութեր