211652_close_icon
views-count1650 դիտում article-date 12:19 19-09-2014

Զինեդին Զիդանը կորակազրկվի

Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին երկխաղյա որակազրկում է սպասվում, տեղեկացնում է Daily Mail-ը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան լեգենդար ֆրանսիացուն կպատժի մարզչական համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով: Նշվում , որ այդ կապակցությամբ Իսպանիայի մարզիչների ազգային ասոցացիան բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Սակայն մադրիդյան ակումբում պնդում են, որ ֆրանսիացին այդ պաշտոնում պաշտոնապես նշանակված չէ, և որ Զիդանը հանդիսանում է գլխավոր մարզչի օգնականը: Նշենք, որ մեղադրող կողմը հակառակը պնդող ապացույցներ է ներկայացրել:

Նմանատիպ նյութեր