211652_close_icon
views-count29668 դիտում article-date 23:09 18-09-2014

Ըստ հավաքվածների՝ վթարի մեղավոր, «յաշիկի» վարորդ Քյարամիչը սպառնում էր պատգամավորներով, սակայն «սկսեց պարել» ոստիկանների դուդուկի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18֊ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16․30֊ի սահմաններում Էջմիածին֊Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ 38֊ամյա Արմեն Ասրյանի վարած «Մոսկվիչ» 412 մակնիշի 34 PA 481 համարանիշի, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ 38֊ամյա Ռոբերտ Ալոյանի վարած Mercedes G 500 մակնիշի 02 PO 003 համարանիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ 38֊ամյա Հայկ Մելքոնյանի վարած Վազ 2106 մակնիշի 12 ՏՕ 781 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» վարորդ Ա․ Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոնը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 1֊ին վաշտի 2֊րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ֊քննչական խումբը՝ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մյուս վարորդներին սպառնում էր, թե ինքը Քյարամիչն է, պատգամավորների հետ է նստում վեր կենում, ու իր մեքենան պլաշադկա չի տարվելու, սակայն ոստիկանները, Քյարամիչի խոսքը շաքարով կտրելով, մեքենան տեղափոխեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ քննիչի հանձնարարականով իրեն անպարտելի համարող Քյարամիչին ու մյուս վարորդներին ենթարկեցին բժշկական փորձաքննության՝ պարզելու նրանց սթափության աստիճանը։ Նախնական տվյալներով Mercedes G 500 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 200.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր