211652_close_icon
views-count13908 դիտում article-date 16:01 18-09-2014

Որտե՞ղ է և ի՞նչ վիճակում է մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական խնդիրները, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, խորանում են եւ նա պարբերաբար քիմոթերապիայի կուրսեր է ընդունում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց , որ նա շարունակում է պատիժը կրել եւ գտնվում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, բայց պարբերաբար «Նաիրի» բժշկական կենտրոնում քիմիաթերապիայի կուրսեր է ընդունում: Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար, 71-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2013թ-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար: Նա մեղադրվում է տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններ հարկադրելու մեջ: Նրա մոտ հաստ աղիքի չարորակ ուռուցք էր առաջացել, որի հետեւանքով մի քանի անգամ վիրահատվել է եւ պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում:

Նմանատիպ նյութեր