211652_close_icon
views-count10482 դիտում article-date 10:38 17-09-2014

Մոսկվայում գողական հավաք է կանխվել. տեսանյութ

Ռուսական Prime Crime-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Միչուրինի պողոտայի վրա գործող բիլիարդանոցում կանխել են «գողական» հավաք, որը կազմակերպվել էր ի պատիվ չեչեն «օրենքով գող» Իսլամ Էդիլգիրեևի 39-ամյա հոբելյանի, քրեական շրջանակներում առավել հայտնի «Իսլամ Բոլշոյ» մականվամբ: Ներկաների թվում եղել են ևս 2 «օրենքով գողեր»՝ Խիզիր Աքբուլատովը (մականունը՝ Պուզիր) և Թեյմուրազ Ֆարոյանը (մականունը՝ Թեկո Թբիլիսկի): Անձնական խուզարկությամբ Իսլամի և Խիզիրի մոտ հայտնաբերվել և առգրավվել է հաշիշ և հերոին տեսակի թմրանյութ: Թեկոն, ով 2 շաբաթ առաջ էր դուրս եկել Բալաշովի բանտից, «մաքուր դուրս եկավ». Նրա մոտ ոստիկանները ոչինչ չեն գտել: Տեսանյութում՝ Իսլամ Բոլշոյը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր