211652_close_icon
views-count4622 դիտում article-date 18:32 14-09-2014

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն

Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ գերմանացի Ադրիան Հասլերի նկատմամբ և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10:1 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել հունգարացի Ադամ Վարգայի նկատմամբ, 1/4 եզրափակիչ փուլում 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել օլիմպիական չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ` Ղեսամ Ռեզաեին:

Նմանատիպ նյութեր