211652_close_icon
views-count2493 դիտում article-date 13:40 14-09-2014

Մոսկվայից Բաքու թռչող օդանավում հարբած ադրբեջանցի ուղևորն իսկական դեբոշ է սարքել

Մոսկվայից Բաքու թռչող Airbus A320 օդանավի օդաչուն ստիպված է եղել Աստրախանի օդանավակայանում չնախատեսված վայրէջք կատարելու որոշում կայացնել այն բանից հետո, երբ օդանավի ուղևորներից մեկը՝ 54-ամյա մի ադրբեջանցի, ալկոհոլի ազդեցության տակ իսկական դեբոշ է սարքել օդանավում: Ինչպես փոխանցում է Interfax գործակալությունը, նա նախ սկսել է հայհոյանքներ հնչեցնել օդանավի անձնակազմի աշխատակցուհիներից մեկի հասցեին, այնուհետ հարվածել նրան բռունցքով և հրել: Ադրբեջանցին ՌԴ քաղաքացիություն ունի: Նրան բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ դատախազությունը սկսել է հետաքննել միջադեպը: Օդանավը 8 ժամ ուշացումով հասել է Բաքու:

Նմանատիպ նյութեր