211652_close_icon
views-count961 դիտում article-date 11:05 14-09-2014

Իրանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսային Յազդ նահանգի Բեհաբադ քաղաքում այսօր առավոտյան տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես փոխանցում է Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով ժամը 00;12-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր