211652_close_icon
views-count7849 դիտում article-date 09:41 14-09-2014

51-ամյա վարորդը Opel-ով ճանապարհից 15 մետր շրջվելով՝ հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդան Մալխասյանը իր վարած Opel մակնիշի 30 SU 189 համարանաիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 103-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 15 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Աղստև գետի ափին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, ով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով Opel մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 32.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր