211652_close_icon
views-count23423 դիտում article-date 14:33 12-09-2014

Ինքնասպանություն՝ Երևանում. փրկարարները ճոպանի միջոցով փորձում են ջրից դուրս բերել կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի և ճոպանների միջոցով ջրից դուրս են բերելու կամրջից ցած նետված քաղաքացուհու դին: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև 1-03 ծառայության թիվ 13 բրիգադը: Այս պահին ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները փորձում են դուրս բերել դին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ ինքնությունը ճշտելու համար: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր