211652_close_icon
views-count15344 դիտում article-date 15:38 10-09-2014

Շուտով Երևանում կհանդիպես Ոսկի, Ադամանդ, Պլատին, Զմրուխտ և այլ անուններով շների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ մենք՝ հայերս, դեռ հնուց շանը համարել ենք մարդուն հավատարիմ կենդանի, և ամեն ոք ցանկացել է, որպեսզի իր տանը շուն պահի, անհերքելի փաստ է: Եթե ԽՍՀՄ տարիներին մարդիկ ավելի շատ հովվաշուն (գելխեղդ), ավչարկա ցեղատեսակի շներ էին նախընտրում, ապա այսօր նրանք այդ չորքոտանի կենդանուն ընտրում են ըստ իրենց ճաշակի: Տևական ժամանակ է, ինչ Երևանում կարող ես հանդիպել Քերծե (Русская псовая борзая) ցեղատեսակի արու և էգ շների: Նրանք համարվում են ամենաարագավազ շները: Պատկանում են Երևան քաղաքի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ» ընկերության սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին: Գործարարն առաջինն է Հայաստան ներկրել այդ շներին անցյալ տարի և ցանկանում է շան այս ցեղատեսակը բազմացնել Հայաստանում: Այն դեռ ցարական Ռուսաստանում համարվում էր ազնվական դասի ներկայացուցիչների գեղեցկության, բարիության ատրիբուտ: Սակայն, երբ Լենինի գլխավորությամբ իշխանության եկան կոմունիստները, Լենինի կարգադրությամբ վերացրեցին ոչ միայն ազնվականությունը, այլ նաև ոչնչացրին այս ցեղատեսակի շներին, որպեսզի ոչինչ չհիշեցնի ազնվականներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Աբրահամյանը նշեց, որ վերջերս շների այդ զույգը 10 ձագ է ունեցել, ու հիմա հայտնի գործարարը մտածում է, թե ինչ անուններով կոչի շնիկներին: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ մի քանի հոգի համոզում են Վ. Աբրահամյանին նրանց անվանել Ոսկի, Զմրուխտ, Ադամանդ, Չեռվոն, Բրոնզ, Պլատին և այլն: Վաղարշ Աբրահամյանը տեղեկացրեց, որ պատրաստ է մեծ հաճույքով նվիրել շան ձագուկներին այն մարդկանց, ովքեր հոգատարությամբ և սիրով կպահեն և կխնամեն նրանց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր