211652_close_icon
views-count4628 դիտում article-date 19:32 09-09-2014

Շիրակի թեմի Սոցիալ֊կրթական կենտրոնը միշտ մարդաշատ է, որովհետև արշալույսները խաղաղ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ - կրթական կենտրոնը միշտ մարդաշատ է: Այստեղ կարող ես հանդիպել տարբեր տարիքի մարդկանց, ովքեր մեծ հաճույքով են այցելում կենտրոն, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից և արդիական թեմաներով սեմինարների մասնակցելուն: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ - կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի «Թրեյնինգ ակումբը» և «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոն ՀԿ համատեղ իրականացնում են «10-ից 10» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախապես ընտրված 10 արդիական և երիտասարդներին առավելապես հետաքրքրող թեմաներով իրականացվում է թրեյնինգների շարք: Սեմինարները վարում են բարձր պրոֆեսիոնալ մակարդակ և համապատասխան որակավորում ունեցող թրեյներներ: Ակումբի` թվով երրորդ թրեյնինգը նվիրված էր ֆոտոլրագրությանը և նրա հիմունքներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր