211652_close_icon
views-count1596 դիտում article-date 22:25 02-09-2014

Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Թուրքական Դիարբեքիր գավառում վայրէջք կատարելու պահին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է վթարի ենթարկվել։ Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը, 2 օդաչուներն էլ կատապուլտի օգնությամբ դուրս են եկել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքների ընթացքում։ Վայրեջքի պահին տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն էլ խոչընդոտել է ինքնաթիռի բարեհաջող վայրէջք իրականացնելուն։ Օդաչուների կատապուլտի օգնությամբ դուրս գալուց հետո ինքնաթիռը կործանվել է։ Դիարբեքիրի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։

Նմանատիպ նյութեր