211652_close_icon
views-count1341 դիտում article-date 18:13 02-09-2014

Վրաստանը չի պատրաստվում փոխել իր որդեգրած քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ

Ռուսաստանի հանդեպ Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը պետք է անփոփոխ մնա: Այս մասին «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահն անթույլատրելի է համարում յուրաքանչյուր րոպե աշխարհում առաջցող խնդիրների պատճառով արտաքին քաղաքական ուղղությունը փոփոխելը: «Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են: Մեզ մոտ առկա է չափազանց բարդ խնդիր: Եթե ճգնաժամ է տեղի ունենում, ապա մրցակիցները Ռուսաստանի հանդեպ Վրաստանի ոդրսևորած քաղաքականությունը հարցականի տակ են դնում: Սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությունը պետք է մշտապես փոխվի: Գլխավորն այն է, որ թույլ չտանք, որպեսզի իրավիճակը լուրջ հակամարտության վերածվի»,-ասել է Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանի նոր ղեկավարությունը ի սկզբանե որդեգրել էր Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների լարվածության նվազեցման քաղաքականություն:

Նմանատիպ նյութեր