211652_close_icon
views-count12731 դիտում article-date 17:50 02-09-2014

Սելիմի լեռնանցքում ողբերգական ավտովթարի վարորդը ոստիկանության օպերլիազոր է. գործը քննելու է հատուկ քննչական ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերը՝ օգոստոսի 31-ին Սելիմի լեռնանցքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետ կապված, փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, այդ օրը Opel Astra մակնիշի 34 ՏA 573 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սելիմի լեռնանցքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Սիրունյանը մահացել էր, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Արսեն Սողոմյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Վթարի հաջորդ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ դեպքի վայրում ականատեսներն ասել էին, թե ավտոմեքենան վարել է մահացած Լ. Սիրունյանը, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այն վարել է Ա. Հովհաննիսյանը, ով աշխատում է ոստիկանության Կոտայքի բաժնում՝ որպես քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, իսկ մյուս վիրավորը՝ Ա. Սողոմոնյանը, աշխատում է նույն բաժնում՝ որպես համայնքային ոստիկան և նախորդ տեղեկությունը, թե մեքենան վարել է մահացածը, հերքվել է նաև ոստիկանության ձեռք բերած օպերատիվ տեղեկություններով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր