211652_close_icon
views-count892 դիտում article-date 17:30 02-09-2014

Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի ՌԴ

Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հետ կապված առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Մասնավորապես Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Ռուսաստան արտահանելու համար երկակի նշանակության արգելված ապրանքների ցուցակը: Ավելի վաղ արգելք էր դրվել միայն ռուսական ռազմական ներկրողների համար, այժմ առաջարկվում է ընդլայնել պատժամիջոցները նաև քաղաքացիական ներդրողների շրջանում: Եվրահանձնաժողովը ցանկանում է ընդլայնել Ռուսաստան բարձր տեխնոլոգիական էներգետիկ սարքավորման արտահանելու արգելքը: Նոր պատժամիջոցները վերաբերելու են նաև տեխսպասարկման մասին համաձայնագրերին:

Նմանատիպ նյութեր