211652_close_icon
views-count1016 դիտում article-date 17:00 02-09-2014

Տեղի է ունեցել 1-ին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը. ֆոտոշարք

Սեպտեմբերի 2-ին ԱԻ նախարարության Փրկության նվիրյալներ հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման` «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Արարողության սկզբում ԱԻՆ փողային նվագախումբը կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի կոչում շնորհեց Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների, Երևան քաղաքի փրկարարական վարչության և ՓԾ Փրկարար ուժերի վարչության 9 աշխատակցի: Շնորհավորելով սպայական կոչում ստացած աշխատակիցներին` նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց և հաջող ծառայություն մաղթեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր