211652_close_icon
views-count644 դիտում article-date 17:17 02-09-2014

Էստոնիայի նախագահը կողմ է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազայի ստեղծմանը

РИА Новости-ն հայտնում է, որ Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Նորվեգիա կատարած պետական այցի ժամանակ կողմ է արտահայտվել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մշտական բազայի ստեղծմանը: Այս մասին հայտնել է էստնոկան հեռուստատեսությունը: Օսլոյում լրագրողների հետ զրույցում Իլվեսը հայտարարել է, որ մշտական ռազմաբազաները Էստոնիան կպաշտպանեն Ռուսաստանից և կնվազեցնեն այն մտավախությունները, որ Բալթյան երկրները կարող են Ուկրաինայից հետո դառնալ ճգնաժամի հաջորդ օջախ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դաշիքնի ներսում չպետք է լինեն տարբեր մակարդակի՝ մշտական բազաներով ու առանց դրանց:

Նմանատիպ նյութեր