211652_close_icon
views-count1295 դիտում article-date 16:53 02-09-2014

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Շիրակ Խ.-ն և Շահեն Խ.-ն հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան մի շարք պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով «Մերսեդես Բենց S320l» մակնիշի ավտոմեքենայի առքուվաճառքի շուրջ Շահեն Խ.-ի և Արտեմ Վ.-ի միջև առկա գույքային վեճի մասին, Շահեն Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող և մաքսատան պատասխանատու պահպանմանը հանձնված ավտոմեքենան ապօրինի հանձնել են Արտեմ Վ.-ին: Մաքսատան համապատասխան փաստաթղթերում Արտեմ Վ.-ն, ստորագրելով Շահեն Խ.-ի փոխարեն, տնօրինել է տրանսպորտային միջոցը, որի մաքսազերծման համար նախատեսված գումարը սահմանված ժամկետում չի վճարել, արդյունքում` Շահեն Խ.-ից բռնագանձվել է խոշոր գումար: Մեքենան մաքսատան պահպանվող տարածք վերադարձվելուց հետո պարզվել է, որ բացակայում են ավտոմեքենայի հետևի թափարգելը և փաստաթղթերը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր