211652_close_icon
views-count1104 դիտում article-date 16:41 02-09-2014

Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն էր: Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

Նմանատիպ նյութեր