211652_close_icon
views-count1281 դիտում article-date 16:15 02-09-2014

Իրանը պատասխան պատժամիջոցներով է սպառնացել ԱՄՆ-ին

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ին պատասխան պատժամիջոցներով պատասխանելու իրավունք է վերապահում իրեն: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Ջահանգիրին խստորեն քննադատել է օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները և ընդգծել, որ դրանք հակասում են 2013 թվականի նոյեմբերին Ժնևում Թեհրանի և միջազգային գերտերությունների միջև կնքված համաձայնագրին: Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնի այդ քայլը Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործընթացի համար խոչընդոտ է ստեղծում, չնայած նրան, որ Թեհրանը շարունակում է բանակցությունները «վեցյակի» հետ:

Նմանատիպ նյութեր