211652_close_icon
views-count755 դիտում article-date 15:16 02-09-2014

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ արտգործնախարարի հետ

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը այս շաբաթ Մոսկվա կայցելի, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն Մոսկվայի և Ստրասբուրգի ընթացիկ հարաբերությունները: Չի բացառվում նաև, որ բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակին: Նշվում է, որ երեքշաբթի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Կիևում կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և արտգործնախարար Պավել Կլիմկինին:

Նմանատիպ նյութեր