211652_close_icon
views-count881 դիտում article-date 13:59 02-09-2014

ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ուկրաինային սպառազինություն կհատկացնեն. Բժեզինսկի

Rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին կարծում է, որ ԱՄՆ-ը և Եմ անդամ երկրները Ուկրաինային սպառազինություն կհատկացնեն ՝ «արտաքին ագրեսորի դեմ պայքարի համար»: «Մենք պետք է պատրաստ լինենք հրապարակայնորեն Ռուսաստանին և մնացյալ բոլոր երկրներին հայտարարելու, որ Ուկրաինան հիմա պաշտպանության կարիք ունի, դրա համար էլ մենք մտադիր ենք նրան պաշտպանական զենք տրամադրել, որը հնարավոր կլինի օգտագործել տանկերի և հրետանու ներխուժման դեմ: Դրա շնորհիվ ուկրաինացիները կկարողանան ավելի արդյունավետ կերպով պաշտպանել իրենց քաղաքները»,- հայտարարել է Բժեզինսկին: Նրա խոսքերով՝ զենքը կօգնի Կիևին մի քանի ամիս արդյունավետ կերպով դիմադրել արտաքին ներխուժմանը: Նա նաև ընդգծել է, որ այս շաբաթը շատ կարևոր է լինելու, և որ իրենց հապաղելու պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներ Ուկրաինայի աջակցության հարցում բաժանված են եղել: «Կարծում եմ՝ հիմա ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում բոլոր հիմնական գործընկերները հանդես են գալիս միասնական դիրքորոշման օգտին»,- հավելել է Բժեզինսկին:

Նմանատիպ նյութեր