211652_close_icon
views-count910 դիտում article-date 17:21 02-09-2014

Երջանիկ եմ, որ տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ». Ֆալկաո

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկնաբանել է իր` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Նշենք, որ «Մոնակո»-ի հարձակվողը անգլիական ակումբում հանդես կգա վարձավճարով: «Երջանիկ եմ, որ տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ այն հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Ես անհամբերությամբ սպասում եմ վան Գալի հետ համատեղ աշխատանքին: Ակումբի համար պատմական պահին ցանկանում եմ մեծ ներդրում ունենալ թիմի հաջողություններում»,-ասել է Ֆալկաոն:

Նմանատիպ նյութեր