211652_close_icon
views-count772 դիտում article-date 15:19 02-09-2014

Խավիեր Սավիոլան իր կարիերան կշարունակի Ա Սերիայում

Հունական «Օլիմպիակոս»-ի հարձակվող Խավիեր Սավիոլան իր կարիերան կշարունակի իտալական «Վերոնա»-ում, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Արգենտինացի խաղացողը իր նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել: 32-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ», «Բարսելոնա», «Մոնակո», «Սևիլիա», «Ռեալ», «Բենֆիկա» և «Մալագա» ակումբներում: Նախորդ մրցաշրջանում Սավիոլան Հունաստանի առաջնությունում մասնակցել է 25 խաղի և խփել է 12 գոլ: բացի այդ արգենտինացին չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում աչքի է ընկել 2 գոլով:

Նմանատիպ նյութեր