211652_close_icon
views-count1136 դիտում article-date 14:33 02-09-2014

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները. Լևոն Արոնյանը աշխարհում 2-րդն է

ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է վարկանիշային աղյուսակները սեպտեմբերի 1-ի դրությամբ: Լևոն Արոնյանը (2804)աշխարհում 2-րդն է, զիջելով միայն նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենին (2870), իսկ 3-րդ տեղում Ֆաբիանո Կարուանան է (2801): Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2691), Հրանտ Մելքումյանը (2678), Սերգեյ Մովսիսյանը (2663), և Վլադիմիր Հակոբյանը (2657): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների առաջին տեղում շարունակում է մնալ հունգարուհի Հուդիտ Պոլգարը (2675): Էլինա Դանիելյանը (2492) 19-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2457) 38-րդը : Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 16 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2610), Հովհաննես Գաբուզյանը (2563) 22-րդ տեղում է, ցանկում են նաև՝ Ռոբերտ Աղասարյանը (2511) և Տիգրան Հարությունյանը (2439): Աշխարհի 100 լավագույն երիտասարդ աղջիկ շախմատիստների ցանկում է Սիրանուշ Ղուկասյանը (2155): Թիմային դասակարգմամբ Հայաստանը 5-րդն է:

Նմանատիպ նյութեր