211652_close_icon
views-count1194 դիտում article-date 10:10 02-09-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ ԼՂՀ Անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ: Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունն ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը: Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր