211652_close_icon
views-count1688 դիտում article-date 10:16 02-09-2014

Սևանա լիճը մաքրող տեխնիկան պաշտոնյաներն «իրենց բաժին» Սևանը մաքրելու համա՞ր են օգտագործում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ 2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն թերթի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին, այն օգտագործում են Սևանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն՝ «իրենց բաժին» Սևանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը՝ թերթը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,– արդարացել է Գրիշա Հովհաննիսյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր