211652_close_icon
views-count1749 դիտում article-date 09:32 02-09-2014

«Քարֆուր»-ի Երևանում հերթական անգամ հետաձգվո՞ւմ է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է, որ ֆրանսիական աշխարհահռչակ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երևանում հերթական անգամ հետաձգվում է։ Այս մասին երեկ թերթը տեղեկացել է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, որի առաջին հարկում «Քարֆուրին» 6600քմ մակերեսով տարածք է տրամադրվել։ «Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին «Երևան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչև նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր։ «Քարֆուրի» տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն էլ ասաց, որ հիպերմարկետի բացման առավելագույն ժամկետը եկող տարվա հունվար ամիսն է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր