211652_close_icon
views-count913 դիտում article-date 09:21 02-09-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում (7-րդ կմ) այրվել է մոտ 15 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մոտ 5000 քմ, Ռանչպար գյուղի մոտակայքում` մոտ 10 հա եղեգնուտ և փայտե հենասյուներ, Կոտայքի մարզի Աղվերան գյուղի «Արտուս» հանգստյան գոտու մոտակայքում` մոտ 5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում` մոտ 100 քմ, Աճանան գյուղի վերջնամասում` մոտ 10 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր