211652_close_icon
views-count1256 դիտում article-date 23:58 01-09-2014

Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Կանադայի Քրոուֆորդ Բեյ տարածքում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 1 վիրավոր։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ «Ինքնաթիռն ընկել է գոլֆ խաղալու դաշտում՝ մեր տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադների օգնությամբ մենք ինքնաթիռից հանեցինք օդաչուին և ուղևորուհուն»,֊ ասել է վթարի ականատես Փոլ Հայնդսոնը։ Ուղևորուհին տեղում մահացել է, իսկ օդաչուն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ բժիշկների խոսքերի, նա լուրջ այրվածքներ է ստացել։ Միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր