211652_close_icon
views-count1994 դիտում article-date 23:34 01-09-2014

Էքսկլյուզիվ՝ Վենետիկյան կինոփառատոնից. Ինչպես է ընդունել համաշխարհային կինոէլիտան՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը. տեսանյութ

Վենետիկյան 71-րդ միջազգային կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է թուրքական ծագմամբ գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը: Պրեմիերայից առաջ կինոռեժիսորն ու դերասանները մամուլի ասուլիսում անդրադարձել են այն սպառնալիքներին, որոնք սկսել էին հնչել ռեժիսորի հասցեին «Ակոս» պարբերականում տպագրված հարցազրույցից հետո: Այդ հարցազրույցում Աքինն ասել է, թե պատրաստ է մեռնել հանուն արվեստի: Ֆիլմում նկարահանված հայ դերասան Սիմոն Աբգարյանը նշել է, որ այս աշխատանքն այն է, ինչ հայերն ակնկալում են: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած Նազարեթ Մանուկյանի մասին, որը տարիներ անց է իմանում, որ հնարավոր է իր զույգ դուստրերը ողջ են և սկսում է փնտրել նրանց: 1 ժամ 38 րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն է: Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51285]Armeniatv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր