211652_close_icon
views-count1003 դիտում article-date 21:44 01-09-2014

Իրաքում բռնության զոհ է դարձել ավելի քան 1,4 հազար մարդ․ ՄԱԿ

Իրաքում օգոստոս ամսվա ընթացքում բռնության զոհ է դարձել ավելի քան 1420 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Բաղդադում ՄԱԿ֊ի առաքելության ներկայացուցչին։ Նշվում է, որ այդ թվերը չեն ներառում Անբար նահանգն ու ծայրահեղականների վերահսկողության տակ գտնվող շրջանները։ Հաղորդվում է նաև, որ օգոստոսին վիրավորվել է ավելի քան 1370 մարդ։

Նմանատիպ նյութեր