211652_close_icon
views-count968 դիտում article-date 22:27 01-09-2014

Վիկտոր Վալդեսը իր կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլ»-ում

«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, հայտնվել է «Լիվերպուլ»-ի հետաքրքրության շրջանակում: Մերսիսայդյան ակումբը Վալդեսին դիտարկում է որպես թիմի պահեստային դարպասապահ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում Վիկտոր Վալդեսը ծնկի լուրջ վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց կես տարի ժամանակահատվածով: Մինչև վնասվածք ստանալ խոսակցություններ կային, որ դարպասպահը տեղափոխվելու է «Մոնակո», սակայն վնասվածքից հետո ֆրանսիական ակումբը հրաժարվեց ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակից:

Նմանատիպ նյութեր