211652_close_icon
views-count909 դիտում article-date 17:32 01-09-2014

Թուրքիան պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատարից

ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված լրտեսական գործի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ դրա համար պատճառ է հանդիսացել գերմանական Der Spiegel պարբերականի հրապարակումը: Վերջինիս համաձայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն ու Մեծ Բրիտանիայի Կապի կառավարական կենտրոնն ակտիվորեն լրտեսել են Թուրքիային: Արընչը հայտարարել է, որ քանի որ այդ հոդվածում հիշատակվել է ԱՄՆ-ի անունը, ուստի և իրենք պարզաբանում են պահանջել նրա ներկայացուցչից: Der Spiegel-ի հոդվածը հենված է Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ ամերիկյան հետախուզությունը միաաժամանակ և՛ հետախուզական գործունեություն է իրականացրել Անկարայի դեմ, և՛ նրան օգնել է քուրդ զինյալների դեմ պայքարում: Սրանից առաջ էլ Der Spiegel-ը հայտնել էր, որ գերմանական BND հետախուզությունը Թուրքիային լրտեսել է 2009 թվականից:

Նմանատիպ նյութեր