211652_close_icon
views-count4502 դիտում article-date 16:54 01-09-2014

Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նախագահի այս կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, որտեղ մասնավորապես նշվում է. «Ընդունել ԵՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին ՀՀ-ի միանալու պայմանագրի ստորագրման մասին Ռուսաստանի կառավարության առաջարկը»: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն իրավունք է ստացել պայմանագրի ստորագրման շուրջ Հայաստանի հետ բանակցություններում դրա նախագծում մտցնել փոփոխություններ, որոնք չեն ազդի պայմանագրի հիմնական դրույթների վրա: ԵՏՄ-ի ստեղծման մասին 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր